Գիորգի Օնիանին ձերբակալվել է միայն այն պատճառով, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ է. Նիկա Մելիա
«Եթե Գիորգի Օնիանին չլիներ «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ, հավաստիացնում եմ ձեզ, որ նրան չէին ձերբակալի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության լիդեր Նիկա Մելիան:
Նրա խոսքերով Օնիանին մինչև վերջ պահպանել է իր սկզբնական դիրքորոշումը, որը նախատեսում է երկրի նկատմամբ սեր և լավագույն ապագա:
«Բիձինա Իվանիշվիլին ունի հերթական քաղբանտարկյալ: Օնիանին ձերբակալվել է միայն այն բանի պատճառով, որ չի հրաժարվել կուսակցությունից: Ես գիտեմ թե ինչ ճնշումներ են իրականացվել Գիորգիի վրա, սակայն նա միշտ կանգնել է իր դիրքորոշման վրա: Մենք սպասում էինք այս գործողությանը և պատրաստ ենք դիմակայելու ցանկացած մարտահրավերի»,- ասել է Մելիան:
Գոգա Օնիանին մեղադրվում էր ծառայողական իրավասությունների չարաշահման, փաստարկները կեղծելու և անձանց նկատմամբ անօրեն հետապնդում իրականացնելու մեջ: Քաղաքային դատարանը Գոգա Օնիանիին մեղավոր է ճանաչել բոլոր մեղադրանքներով և որպես կալանք սահմանել 4 տարի 6 ամիս ազատագրում:
Հեղինակ -
Edgar Barsegyan