Գիորգի Օնիանիին ձերբակալեցին դատարանի դահլիճում
Գիորգի Օնիանիին ձերբակալեցին դատարանի դահլիճում

Փաստաբան Գիորգի Օնիանիին կալանավորել են 4 տարի և 6 ամիս ժամկետով: Դատավճիռը Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացվել է րոպեներ առաջ: Գիորգի Օնիանիին ձերբակալել են դատարանի դահլիճում:

Գոգա Օնիանիին քննչական գերատեսչությունը մեղադրում է աշխատանքային իրավասությունները չարաշահելու, փաստերը կեղծելու, քաղաքական հետապնդման և անձին անօրեն ազատազրկելու մեջ: Թբիլիսիի քաղաքային դատարանը Օնիանիի նկատմամբ 4 դրվագներում կայացրել է մեղադրական դատավճիռ:

Հետաքննության տեղեկությամբ, 2011 թվականին, երբ նա ոստիկանության վարչություններից մեկում էր աշխատում, նրա կողմից քաղաքական այլ հայացքների համար իրականցվել է հետապնդում Լևան Մդինարաձեի նկատմամբ, ում ձերբակալեցին առանց իրավական հիմքի: Դատախազության տեղեկությամբ, կեղծվել են նաև փաստերը: