Գիորգի Կվիրիկաշվիլին «Ֆեյսբուքով» արձագանքել է նոյեմբերի 7-ի իրադարձություններին. «Այլևս չի կրկնվի»
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ֆեյսբուքի էջում արձագանքել է 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձություններին:
Վարչապետը գրառումից բացի տեղադրել է լուսանկար ՝ «Սա այլևս չի կրկնվի» մեկնաբանությամբ:
2007 թվականի նոյեմբերի 7-ից անցել է 10 տարի:
Ընդիմադիր կուսակցությունների բողոքի ակցիաները Միխեիլ Սաակաշվիլիի իշխանությունը փոխելու պահանջով սկսվել էր նոյեմբերի 3-ին, իսկ նոյեմբերի 7-ին ընդիմությունը որոշել էր խորհրդարանի շենքի առջև բացել «Վրանների քաղաք»:
Նույն օրերին պետական գերատեսչությունների մուտքի մոտ ցուցարարները կազմակերպել են «Ամոթի միջանցքներ»:
2007 թվականի նոյեմբերի 7-ին բողոքի ցույցը ավարտվել է ոստիկանների կողմից՝ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, մահակներ, ակուստիկ հրացաններ և ջրցան մեքենաներ օգտագործելով: Նույն օրը հատուկ նշանակության ստորաբաժանումները ներխուժեցին «Իմեդի» հեռուստաալիք, որի արդյունքում խաչանվեց հեռուստատեսության աշխատանքը:
Քաղաքական ճգնաժամից խուսափելու նպատակով Միխեիլ Սաակաշվիլին երկրում հայտարարեց արտակարգ դրություն և նշանակեց վաղաժամկետ նախագահական ընտրություններ:
Հեղինակ -
Edgar Barsegyan