Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգում հարձակման հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին
Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգում հարձակման հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգում՝ Sutherland Springs եկեղեցում հարձակման հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին:

«Ցավակցում եմ Sutherland Springs եկեղեցում տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև ողջ ամերիկային»,- Տվիտերի իր էջում գրել է Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, հարձակումը տեղի է ունեցել երեկ, տեղական ժամանակով ժամը 11:30-ին:

Զինված տղամարդը ներխուժել է եկեղեցի պատարագի ժամանակ և կրակ բացել: