Գելա Ափրասիձեի Լելոն հնարավոր է ճանաչվի  լավագույնը
Գելա Ափրասիձեի Լելոն հնարավոր է ճանաչվի լավագույնը

Գելա Ափրասիձեի կողմից իրականացրած Լելոն հնարավոր է ճանաչվի տարվա լավագույն լելո: Վրաց ռեգբիստի 2017 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը Իռլանդիայի հետ հանդիպմանը իրականացրած լելոն հայտնվել է լավագույն լելոների անվանակարգում:

Հաղթողը ճանաչվելու է ռեգբիի միջազգային դաշնության Տվիտերի էջում ընթացող հարցման արդյունքում, իսկ պարգևատրումը տեղի է ունենալու համաշխարհային ռեգբիի ամենամյա մրցանակաբաշխությանը, որը կայանալու է Մոնակոյում:

Քվեարկել հնարավոր կլինի նոյեմբերի 9-ից մինչև 26-ը Twitter.com/WorldRugby  այս հղման միջոցով:

Ափրասիձեից բացի լավագույն լելոյի հեղինակի մրցանակի համար հավակնում են՝ իռլանդացի Շոն Օբրայանը, արգենտինացի Խոակին Տուկուլետին և Նոր Զելանդիայի կանանց հավաքականի անդամ Պոշա Վուդմենը: