Գամգեբելիները կունենան իմ աջակցությունը, սակայն լինելու եմ պահանջկոտ. Կախա Կալաձե
Գամգեբելիները կունենան իմ աջակցությունը, սակայն լինելու եմ պահանջկոտ և չեմ հանդուրժի իմ իմ քաղաքացիների նկատմամբ որևէ սառնասրտություն,- այս մասին հայտարարությունը Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն արել է մայրաքաղաքի շրջանների գամգեբելիներին ներկայացնելու ժամանակ:
«Այս մարդիկ դառնալու են քաղաքի կառավարության հիմնական սյուները Թբիլիսիի շրջաններում և թաղամասերում: Գամգեոբաները կատարում են կարևորագույն դեր կոնկրետ հիմնախնդիրների կարգավորման գործում: Դրանք հենց այն օղակներն են, որոնք ամենօրյա հարաբերություն ունեն մեր քաղաքացիների հետ: Պետք է անենք հնարավորինս, որ կառույցները աշխատեն արդյունավետ և լինեն կողմնորոշված մեր քաղաքացիների հիմնախնդիրների կարգավորման վրա: Մենք մեր քաղաքացիներին տվել ենք կոնկրետ խոստումներ, որոնք պետք է իրականացվեն ապագա 4 տարիների ընթացքում: Գամգեբելիները կունենան իմ աջակցությունը սակայն լինելու եմ պահանջկոտ»,-նշել է Կալաձեն:
Նշենք, որ Կախա Կալաձեն ներկայացրել է նոր գամգեբելիներին, որոնցից հինգը իր գործունեությունը ծավալում էր նախկին քաղաքապետ Դավիթ Նարմանիայի օրոք:
Հեղինակ -
Edgar Barsegyan