Հայտնի ամերիկյան երգիչ Բեթ Հարթը, նախքան համերգը, տեսաուղերձ է հղել վրաց լսարանին:
«Այս պահին տեղեկացա, որ մի քանի շաբաթից կլինեմ Վրաստանում: Կարծում էի, որ այս հանդիպումը պետք է կայանար մեկ տարի հետո, ուստի անչափ ուրախ եմ: Այժմ գտնվում եմ Պրահայում, այսօր շոու ունենք: Դե ինչ, նոյեմբերի 18-ին, մենք կհանդիպենք Թբիլիսիում, Վրաստանի մայրաքաղաքում, ձիարշավարանում: Անչափ ուրախ եմ, քանի որ դուք միշտ լավագույնն եք»,- դիմում է Բեթ Հարթը վրաց լսարանին:
Ժամանակակից բլյուզի լեգենդը նոյեմբերի 18-ին արդեն երրորդ անգամ կայցելի Վրաստան: Բեթ Հարթը Թբիլիսիում, հին ձիարշավարանի այգում կանցկացնի համերգ: Երկու ժամանոց ծրագիրը ներառում է նոր ալբոմի ստեղծագործությունները:
Բեթ Հարթը Թբիլիսի է ժամանելու «Ալտեր վիժեն գրուպ» երաժշտական շարքի շրջանակներում: