Բարսելոնում ձերբակալված քաղաքական գործիչներին ազատելու կոչով կազմակերպված բողոքի ցույցին մոտ 750 հազար մարդ է մասնակցել, հայտնում է քաղաքի ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ակցիան, որը նախաձեռնել էին «Կատալոնիայի ազգային ասամբլեա» և Omnium Cultural ՀԿ-ները, որոնց առաջնորդներ Ժորդի Սանչեսն ու Ժորդի Կուիշարը ձերբակալվել են խռովության մեղադրանքով, մեկնարկել է Բարսելոնայի փողոցներում երթով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարսելոնում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվում Կատալոնիայի կառավարության՝ կալանքի տակ գտնվող նախկին անդամներին աջակցելու համար, որոնց Իսպանիայի դատախազությունը մեղադրում է ապստամբության, խռովության ու վատնումների մեջ։
Հեղինակ -
Edgar Barsegyan