Արգենտինայի պաշտպանության նախարարության հայտարարությամբ անհետացած սուզանավից ստացվել է ազդանշան
Արգենտինայի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, նրանք անհետացած սուզանավից ստացել են ազդանշան:
Ազդանշանը շարունակվել է 36 վարկյան, սակայն չի հաջողվել կապ հաստատել:
Նախարարության լրատվությամբ այս պահին արգենտինացի մասնագետները ամերիկացի գործընկերների հետ միասին փորձում են պարզել սուզանավի գտնվելու վայրը:
Նշենք, որ անհետացած սուզանավի վրա գտնվում է անձնակազմի 44 անդամ:
Հիշեցնենք, սուզանավը անհետացել էր նոյեմբերի 15-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan