Ավտոտրանսպորտային պատահարները նախորդ տարիների հետ համեմատ զգալիորեն նվազել են. ՆԳՆ
Ավտոտրանսպորտային պատահարները նախորդ տարիների հետ համեմատ զգալիորեն նվազել են. ՆԳՆ

Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունը շարունակում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վրա ավտոճանապարհային պատահարների նվազեցման և կանխարգելման նպատակով, երկարաժամկետ ծրագրի իրականացումը:

ՆԳՆ-ն լրատվությամբ, ծրագրի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 1-ից վարչական օրինախախտումների օրենսգրքում մտցվել են փոփոխություններ, որի արդյունքում գործի է դրվել այսպես կոչված միավորների համակարգը և առանց կոնտակտ պարեկությունը:

Իսկ նոյեմբերի 1-ից գործի է դրվել այսպես կոչված խելացի տեսախցիկների համակարգը:

Նախարարությունը ներկայացրել է նաև հաշվետվություն, ավտոտրանսպորտային պատահարների և այդ պատահարների արդյունքում զոհվածների և տուժածների վերաբերյալ: Հաշվետվության համաձայն 2017 թվականի տասը ամիսների ընթացքում անցած տարվա հետ համեմատ ավտոտրանսպորտային պատահարները նվազել են 14, մահացիությունը 7 և տուժածների քանակը  12 տոկոսով:

Ինչպես նշել են գերատեսչությունում նման վիճակագրության նվազումը տեղի է ունենում առաջին անգամ վերջին տասը տարիների ընթացքում: