Ավարտվել է  ինքնակառավարման ընտրությունների երկրորդ փուլը 6 քաղաքներում
Ավարտվել է ինքնակառավարման ընտրությունների երկրորդ փուլը 6 քաղաքներում

Այսօր, Վրաստանի ինքնակառավարվող՝ Քութաիսի, Օզուրգեթի, Բորջոմի, Ղազբեգի, Խաշուրի և Մարտվիլի քաղաքներում անց է  կացվել քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը:

Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին և փակվել 20:00-ին:

Նշենք, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը ի նշան բողոքի հրաժարվել է մասնակցել ընտրություններին, չնայած դրան կուսակցության թեկնածուները Քութաիսիում և Մարտվիլիում այնուամենայնիվ ընդգրկվել են քվեաթերթիկում: