Անտարկտիդայի սառցադաշտերի հալոցքն արագանում է. գիտնականներ
Անտարկտիդայի սառցադաշտերի հալոցքն արագանում է. գիտնականներ

The New York Times-ը մի շարք արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնք պատկերում են վերջին երկու տարում Pine Island Glacier և Thwaites Glacier սառցադաշտերի եզրերը: Այդ լուսանկարները վկայում են նրա մասին, որ Անտարկտիդայի երկու հսկայական սառցադաշտերը արագորեն ձուլվում են ծովին, և եթե դրանք ամբողջովին հալչեն, օվկիանոսի մակարդակը գրեթե մեկ մետրով կբարձրանա:

2015թ. Pine Islan-ից առանձնացել է մեծ սառցաբեկոր, իսկ այս տարի հսկայական ճեղքվածքի արդյունքում առանձնացել է սառցե զանգված, որը չորս անգամ գերազանցում է Մանհեթենի տարածքը:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների կարծիքով՝ այդ ամենը օվկիանոսի ջրերի տաքացման հետևանք է, գլոբալ տաքացման տարիներին Հարավային կիսագնդում սառցադաշտերի հալոցքը արագացել է: Նրանց կարծիքով՝ ապագայում գլոբալ տաքացման հետևանքով հալոցքը կարագանա 2-3 անգամ: