Անակլիայի նավահանգստի և «Անակլիա սիթի»-ի նախագիծը կարևոր է Վրաստանի համար. ԱՄՆ առևտրական պալատի նախարար
Անակլիայի նավահանգստի և «Անակլիա սիթի»-ի նախագիծը կարևոր է Վրաստանի համար. ԱՄՆ առևտրական պալատի նախարար

«Անակլիայի զարգացման կոնսորցիում»-ի և Վրաստանում Ամերիկայի միացյալ նահանգների առևտրական պալատի ներկայացուցիչների հետ հանդիպմանը գլխավոր թեմաներն էին՝ Անակլիայի նշանակությունը և նավահանգստի ապագա ծրագրերը:

2017 թվականի դեկտեմբերի 20-ին սկսվում են Անակլիայի նավահանգստի առափնյա շինարարական աշխատանքներ: Նախաշինարարական պատրաստման փուլը սկսվել է դեռևս 2016 թվականին և այս ժամանակաշրջանում իրականացվել են տարբեր աշխատանքներ և նախագծեր:

Պատրաստվել է և հաստատվել Անակլիայի խորը ջրի նավահանգստի գլխավոր ծրագիրը: Սկսվել է աշխատանքը Անակլիա քաղաքի և հատուկ տնտեսական գոտու զարգացման վրա, որը ղեկավարում է «Անակլիա սիթի» ընկերությունը: Պատրաստվել է նաև Անակլիայի նավահանգստի նախնական դիզայնը: