ԱՄՆ-ը Խաղաղ օվկյանոսում անց է կացնելու լայնածավալ զորավարժություններ
Վերջին 10 տարում առաջին անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգները Խաղաղ օվկյանոսում զորավարժություններ կանցկացնի երեք ավիակիրների մասնակցությամբ,- այս մասին լրատվությունը տարածել է ԱՄՆ-ի Խաղաղ օվկյանոսի ռազմածովային ուժերի հրամանատար, Ադմիրալ Սկոտ Սվիփտը:
Զորավարժություններին մասնակցելու են՝ «Նիմիցը», «Ռոնալդ Ռեյգան» և «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրները:
Հիշեցնենք, հոկտեմբերին Վաշինգտոնը և Սեուլը Կորեական թերակղզում անց են կացրել համատեղ զորավարժություններ, որոնց մասնակցել է մոտ 40 ռազմանավ: