ԱՄՆ-ը դեռևս չի դադարեցնում գրին քարտի վիճակախաղի ծրագիրը
ԱՄՆ-ը դեռևս չի դադարեցնում գրին քարտի վիճակախաղի ծրագիրը

Ամերիկյան իշխանություններն այս փուլում չեն դադարեցնում վիզային վիճակախաղի ծրագիրը և որևէ փոփոխություններ չեն մտցնում դրանում։ Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը։

«Ես սկսում եմ մի գործընթաց, որի նպատակն է չեղյալ հայտարարել վիզային դիվերսիֆիկացիայի ծրագիրը… Ես դա վաղուց էի ցանկանում անել, մենք խնդրեցինք Կոնգրեսին անհապաղ սկսել դրա հետ կապված աշխատանքները: Մենք պետք է ազատվենք այս ծրագիր-վիճակախաղից և որքան հնարավոր է` շուտ»,- երեկ հայտարարել էր ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ նախագահի զայրույթն է հարուցել այն փաստը, որ հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչության հիմնական կասկածյալ Սայֆուլլա Սայիպովը «Գրին քարտի» միջոցով է մուտք գործել ԱՄՆ և նույնիսկ կարողացել այնտեղ տեղափոխել մոտ 2 տասնյակ հարազատների։