Դոնալդ Թրամփն առաջարկում է Նյու Մեքսիկո նահանգը անվանել «Նոր Ամերիկա»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկոն վերանվանել «Նոր Ամերիկա»։
Ինչպես Դոնալդ Թրամփը գրել է սոցիալական ցանցերում, նահանգը «ընտրակեղծիքների ամենահայտնի նահանգներից մեկն է», և որ անվանափոխությունը կլինի «ավելի հեղինակավոր և գեղեցիկ»։
«Շատերը առաջարկել են Նյու Մեքսիկոն վերանվանել «Նոր Ամերիկա»։ Դա շատ ավելի հեղինակավոր և գեղեցիկ անուն է այս պոտենցիալ զարմանալի նահանգի բնակիչների համար։ Վա՜յ, ինձ դա շատ է դուր գալիս», – գրել է Թրամփը։
Թրամփը նաև գրառմանը կցել է արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութ, որտեղ Նյու Մեքսիկո անունը փոխարինվել է «Նոր Ամերիկա»-ով։