Վրաստանում մեկնարկել են միասնական ազգային քննությունները
Վրաստանում մեկնարկել են միասնական ազգային քննությունները։ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հաղորդմամբ, ազգային քննություններն անցկացվում են երկրի 24 քննական կենտրոններում։
Առաջին քննությունը կլինի վրաց լեզու և գրականություն առարկայից։ Միասնական ազգային քննությունները կավարտվեն ֆիզիկայի քննությամբ՝ հուլիսի 22-ին։
Միասնական ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 43,000 դիմորդ։
Քննական կենտրոններ են բացվել 12 քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Փոթիում, Ախալցիխեում, Գորիում, Օզուրգեթիում, Ռուսթավիում, Թելավիում, Խուլոյում և Ամբրոլաուրիում։