Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան

10:31, 29.06.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, Վրաստանի վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը կկայանա Ղազախստանի Անկախության պալատում։

Իրակլի Կոբախիձեին կհյուրընկալի Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նախատեսված են Վրաստանի վարչապետի և Ղազախստանի Հանրապետության նախագահի հանդիպումներ՝ ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված կազմով, որից հետո երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև կստորագրվեն տարբեր ոլորտներում համագործակցության հուշագրեր։

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ։ Հանդիպմանը կմասնակցեն երկու երկրների նախարարների կաբինետների անդամները։

Վրաստանի վարչապետը Ղազախստան է մեկնել պատվիրակության հետ միասին, որի կազմում են՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», – հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ