Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը դժվարին ժամանակաշրջան է ապրում, բայց դա մեզ շատ բան է սովորեցնում

19:40, 28.06.2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը դժվարին ժամանակաշրջան է ապրում, սակայն այս փորձը կարևոր դաս է դարձել։

«Մենք դժվարին փուլ ենք անցնում, բայց սա մեզ շատ բան է սովորեցրել։ Այն մեզ հնարավորություն է տվել գնահատել «Ռուսաստանի քաղաքացի» հասկացությունը», – ասել է Պուտինը «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում։

Նա ասել է, որ Ռուսաստանը կհաղթահարի բոլոր մարտահրավերները, այդ թվում՝ իր տարածքում ահաբեկչական հարձակումները։

«Մեր առաջատար քաղաքական կուսակցության՝ «Միասնական Ռուսաստանի» համագումարը տեղի է ունենում մեր երկրի համար դժվար, կարելի է ասել՝ ճակատագրական ժամանակներում՝ ամբողջ աշխարհում համակարգային հիմնարար վերափոխումների շրջանում։ Մենք կհաղթահարենք այսօր մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները, այդ թվում՝ մեր տարածքում, ենթակառուցվածքային օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումները», – ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինի խոսքով՝ Ուկրաինան նահանջում է առաջնագծում և, հետևաբար, դիմել է ահաբեկչական գործողությունների։

«Կիևի ռեժիմը նահանջում է ամբողջ առաջնագծում և, հետևաբար, դիմել է բացահայտ ահաբեկչական գործողությունների։ Ուրիշ ի՞նչ կարող ենք անվանել նպատակային հարձակումներ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա» ասել է Պուտինը։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահը նշեց, որ Արևմուտքը ուժեղ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա, չնայած նրա ջանքերը անհաջող են։

«Ռուսաստանը ենթարկվում է արևմտյան էլիտաների դաժան, կարելի է ասել՝ աննախադեպ ճնշման։ Նրանք ցանկանում էին մեզ հաղթել ռազմավարական առումով, հաղթել մարտում, բայց չհաջողվեց։ Նրանք փորձում են անկայունացնել քաղաքական իրավիճակը, հրահրել ներքին հակամարտություն՝ նրանք նույնպես չհաջողեցին», – ասաց Պուտինը։

Նմանատիպ