Սոսո Մաթիաշվիլին հայտնվել է ամսվա լավագույն ռեգբիստների ցուցակում
Սոսո Մաթիաշվիլին հայտնվել է ամսվա լավագույն ռեգբիստների ցուցակում

Բրիտանական  «Տելեգրաֆ» պարբերականի տվյալներով շաբաթվա 15 լավագույն ֆուլբեքների ցուցակում հայտնվել է ռեգբիի Վրաստանի հավաքականի անդամ Սոսո Մաթիաշվիլին:

Պարբերականը գրում է՝ «Կանադային 55:24 հաշվով պարտության հայտնելուց հետո Միլտոն Հեյգի ղեկավարած թիմը արել է աղմկալից հայտ, և Վրաստանի հավաքականը պատրաստվում է  «Պրինցիպալիտի մարզադաշտում» պարտության մատնել ՈՒելսի ազգային հավաքականին»:

Նշենք, որ Սոսո Մաթիաշվիլին հաստատել է հավաքականի ռեկորդը, նա վաստակել է 34 միավոր:

Հիշեցնենք, Վրաստանի հավաքականը հերթական թեստ հանդիպումը անց է կացնելու Կարդիֆում ՈՒելսի հավաքականի դեմ:

Թողնել մեկնաբանություն