Սերգեյ Լավրով. Արևմուտքը փորձում է սպիտակեցնել Կիևի ռեժիմը, որը ամեն օր մարդկության դեմ հանցագործություններ է կատարում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է սպիտակեցնել Կիևի ռեժիմը, որը ամեն օր մարդկության դեմ հանցագործություններ է կատարում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Մոսկվան ցանկացած պարագայում կկատարի միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում իր պարտավորությունները։
«Այս փորձերը հատկապես ակնհայտ են ուկրաինական ճգնաժամի համատեքստում, որտեղ արևմտյան երկրները ամեն կերպ փորձում են սպիտակեցնել և թաքցնել Կիևի ռեժիմը, որը ամեն օր մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ և մարդկության դեմ հանցագործություններ է կատարում», – ասել է Լավրովը Կարմիր խաչի նախագահ Միրյանա Սպոլիարիչի հետ հանդիպման ժամանակ։