Շվեդիայի ռազմական հետախուզությունը պնդում է, որ Ռուսաստանը, հավանաբար, սպառնալիք կներկայացնի իր հարևանների համար նույնիսկ Վլադիմիր Պուտինի կառավարման ավարտից հետո
Շվեդիայի ռազմական հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը, հավանաբար, կշարունակի սպառնալիք ներկայացնել իր հարևանների համար նույնիսկ Վլադիմիր Պուտինի կառավարման ավարտից հետո, Bloomberg-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Շվեդիայի ռազմական հետախուզության ղեկավար Թոմաս Նիլսոնը ։
«Մենք այս ճգնաժամը չենք ընկալում որպես ժամանակավոր։ Ռուսաստանը ընտրել է իր ուղին, և հետդարձի ճանապարհ չկա։ Մենք գտնվում ենք խորը, կառուցվածքային և երկարաժամկետ ռազմավարական դիմակայության վիճակում», – նշեց Նիլսոնը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տնտեսական դժվարությունների է բախվում, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները կեղծում են վիճակագրությունը։
«Քաղաքական ընդդիմությունը փաստացի վերացվել է՝ աքսորի, բանտարկության կամ, ամենավատ դեպքում, սպանության միջոցով։ Չկա ոչ ոք, ով կօգտագործի հանրային դժգոհությունը որպես քաղաքական այլընտրանք», – ասաց Շվեդիայի ռազմական հետախուզության ղեկավարը։