Նիդեռլանդներում սպանվել է իրանցի քաղաքական ակտիվիստ՝ Ահմադ Մոլա Նիսին
Նիդեռլանդներում սպանվել է իրանցի քաղաքական ակտիվիստ՝ Ահմադ Մոլա Նիսին

Նիդեռլանդներում սպանվել է իրանցի քաղաքական ակտիվիստ,- լրատվությունն այս մասին տարածում է Reuters-ը:

Նիդեռլանդների ոստիկանության փոխանցմամբ, սպանությունը տեղի է ունեցել Հաագայում: Կասկածյալը փորձել է թաքնվել, սակայն ձերբակալվել է:

Դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

52-ամյա Ահմադ Մոլա Նիսին արաբ ազգայնականների խմբավորման հիմնադիրն էր, ով Իրանի տարածքում նավթով հարուստ Խուզեստանի գավառում պահանջում էր ստեղծել անկախ պետություն: Խմբավորումը իրեն կոչում է «Ահվազի ազատագրման արաբական շարժում» (ASMLA):

(ASMLA)-ն իր վրա է վերցրել նաև Իրանի տարածքում իրականացրած մի քանի հարձակման պատասխանատվությունը:

Իրանի իշխանությունները շարժմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ մեղադրում են Սաուդյան Արաբիային:

 

 

Թողնել մեկնաբանություն