Կադիրովը, մեկնաբանել է Օկուևայի սպանությունը՝ մեջբերում անելով Գոգոլից
Կադիրովը, մեկնաբանել է Օկուևայի սպանությունը՝ մեջբերում անելով Գոգոլից

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Կիևի մերձակայքում Ամինա Օկուևայի սպանության ետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները:

«Պետք չէ արջի հետք փնտրել, երբ արջը կանգնած է դեմդ: Կիևում հրաշալի գիտեն, որ Նիկիֆորովային (նախկինում Օկուևայի անունը Անաստասիա Նիկիֆորովա էր-խմբ.) անողոքաբար գնդակահարել են իրենց իսկ հարազատ հատուկ ծառայությունները: Եթե ձևափոխենք Տարաս Բուլբայի խոսքը, կարելի է ասել՝ ով ծնել է, նա էլ սպանել է»,- Telegram-ում գրել է Կադիրովը:

Նրա խոսքով՝ Կիևում «որոշել են սպանել ոչ թե երկու, այլ երեք նապաստակ»: Չեչնիայի ղեկավարի կարծիքով՝ Ուկրաինաոյւմ ուզեցել են ազատվել «հարազատ բանդիտուհուց», շեղել «արևմտյան տերերի» ուշադրությունը հակակառավարական հանարահավաքներից, ինչպես նաև՝ ևս մեկ անգամ Ռուսաստանին մեղադրել սեփական դժբախտությունների համար:

Թողնել մեկնաբանություն