Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Չինաստանի դեսպան Չժոու Ցյանի հետ

16:48, 01.07.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժոու Ցյանի հետ։

Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ նշվել է, որ համապարփակ ռազմավարական գործընկերության փուլ անցումը որակապես նոր հնարավորություններ կստեղծի Վրաստանի և Չինաստանի միջև հարաբերություններում, այդ թվում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական և տարանցիկ կապերի խորացման առումով։

«Զրույցը անդրադարձել է ռազմավարական գործընկերության ընթացքում ձեռք բերված շոշափելի արդյունքներին, ինչպես նաև ապագա համագործակցության հեռանկարներին։

Վարչապետը ընդգծել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի անձնական ներդրումը վրաց-չինական հարաբերությունների խորացման գործում և շնորհակալություն է հայտնել նրան», – ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։

Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Նմանատիպ