Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աֆրիմ Գաշի հետ

17:25, 01.07.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աֆրիմ Գաշիի հետ։ Այս մասին հայտնել է կառավարության աշխատակազմը։

Կառավարության աշխատակազմի հաղորդմամբ, հանդիպման ժամանակ նշվել է, որ Ազգային ժողովի նախագահի այցը Վրաստան լավ հնարավորություն է ընդհանուր ձգտումների շուրջ կարծիքներ փոխանակելու և երկկողմ համագործակցության խորացման ուղիները քննարկելու համար։

«Շեշտադրվել է Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության միջև քաղաքական երկխոսության և ոլորտային կապերի հետագա ակտիվացման կարևորությունը։

Ուշադրության կենտրոնում էին երկու երկրների օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը և միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Վրաստանի դերին Սևծովյան տարածաշրջանում՝ տարածաշրջանային կապի և երկխոսության խթանման գործում։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», – ասվում է կառավարության աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ