Իլիաս Զուրոսը ներկայացրել է բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակից Վրաստանի հավաքականի կազմը
Իլիաս Զուրոսը ներկայացրել է բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակից Վրաստանի հավաքականի կազմը

Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է  աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրակափ փուլին պատրաստությունը: Թբիլիսիում է գտնվում նաև հավաքականի գլխավոր մարզիչ Իլիաս Զուրոսը: Հույն մասնագետը այսօր հանդիպել է լրագրողներին և պատասխանել հարցերին:

Ասուլիսի ժամանակ Զուրոսը ներկայացրել է նաև 24 հոգանոց կազմը, որոնցից ընտրելու է 12-ին: Ազգային հավաքական հրավիրվել են նաև Եվրոլիգայում հանդես եկող բասկետբոլիստներ Գիորգի Շերմադինին և Թոռնիկե Շենգելիան:

Հավաքականի հետ համագործակցությունը շարունակում է Մայք Դիքսոնը: Նշենք, որ Իլիաս Զուրոսը հավաքական է հրավիրել նաև Նիկոլոզ Ցքիտիշվիլիին:

 

Թողնել մեկնաբանություն