երբ Միխեիլ Սաակաշվիլիի հարցը կդառնա Վրաստանի իրավասությունների մաս, օմբուդսմենը կներգրավվի այդ գործընթացին. Լոմջարիա

14:37, 10.12.2017

Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությամբ, երբ Միխեիլ Սաակաշվիլիի հարցը կդառնա Վրաստանի իրավասությունների մաս, օմբուդսմենը կներգրավվի այդ գործընթացին:

Այս մասին Նինո Լոմջարիան հայտարարել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանելիս:

«Մենք չենք հետևում ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Ժողովրդական պաշտպանը պարտավոր է պաշտպանել Վրաստանի տարածքում, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների իրավունքները արտերկրում: Համապատասխանաբար, երբ այս հարցը կվերաբերի մեր իրավասություններին, մենք կներգրավվենք դրան»,-ասել է Լոմջարիան:

Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլին այս պահին ձերբակալված է և գտնվում է նախնական ձերբակալության մեկուսարանում: Ինչպես լրագրողներին հայտնել են բաստաբանները նա մեկուսարանում հայտարարել է հացադուլ:

 

 

 

Նմանատիպ