Աֆղանստանի ներկայացուցիչները առաջին անգամ մասնակցելու են ձմեռային օլիմպիական խաղերին
Աֆղանստանի ներկայացուցիչները առաջին անգամ մասնակցելու են ձմեռային օլիմպիական խաղերին

Առաջին անգամ պատմությունում Աֆղանստանը մասնակցելու է ձմեռային օլիմպիական խաղերին,- լրատվությունն այս մասին տարածել է Tolo News-ը:

2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը անց են կացվելու Հարավային Կորեայի Փխենչխան քաղաքում փետրվարի 9-25-ը:

Աֆղանստանից խաղերին մասնակցում են լեռնահադուկորդներ՝ Սաեդ Ալիշախ Ֆարֆանգը և Սայադ Խուսաինին:

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի օլիմպիական կոմիտեի նախագահ Մոհամմադ Զախիր Ագբարը և Հարավային Կորեայի օլիմպիական կոմիտեի անդամ Կիմ ՈՒն Էնը:

Նշենք, որ աֆղանստանցի մարզիկները 13 անգամ մասնակցել են ամառային օլիմպիական խաղերին: Ընդհանուր առմամբ Աֆղանստանը նվաճել է երկու բրոնզե մեդալ:

 

 

Թողնել մեկնաբանություն