Ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերի սենսացիոն պարտությունը կիսաեզրափակիչում
Ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերի սենսացիոն պարտությունը կիսաեզրափակիչում

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերն ավարտեց ելույթը Լոնդոնում ավարտին մոտեցող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում:

Խմբային փուլը 100 տոկոսանոց ցուցանիշով ավարտած շվեյցարացի 36-ամյա թենիսիստը կիսաեզրափակիչում 3 սեթում սենսացիոն պարտություն կրեց բելգիացի Դավիդ Գոֆենից 6:2, 3:6, 4:6: Մրցախաղը տեւևեց 1 ժամ 45 րոպե:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկել  են բուլղարացի Գրիգոր Դիմիտրովն ու ամերիկացի Ջեկ Սոկը: Այս զույգում ուժեղ էր Դմիտրովը, ով մրցակցին պարտության է մատնել՝ 4:6, 6:0,6:3 հաշվով:

Նշենք, որ Դավիդ Գոֆենը կարիերայում առաջին անգամ հաղթեց Ռոջեր Ֆեդերերին, որի դեմ խաղաց 7-րդ անգամ: Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում 26-ամյա բելգիացին պարտության էր մատնել նաեւև աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալին: Գոֆենը 6-րդ թենիսիստն է, որին հաջողվում է մեկ մրցաշարի ընթացքում հաղթել Ֆեդերերին ու Նադալին: Նախկինում դա հաջողվել էր միայն սերբ Նովակ Ջոկովիչին, բրիտանացի Էնդի Մարեյին, ռուս Նիկոլայ Դավիդենկոյին, արգենտինահայ Դավիդ Նալբանդյանին և արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:

Թողնել մեկնաբանություն