Աղմուկ էր Խաշուրիի ընտրատեղամասերից մեկի մոտ. Իրավիճակը լիցքաթափվել է հատուկ ստորաբաժանումների մոբիլիզացումից հետո
Աղմուկ էր Խաշուրիի ընտրատեղամասերից մեկի մոտ. Իրավիճակը լիցքաթափվել է հատուկ ստորաբաժանումների մոբիլիզացումից հետո

Քիչ  առաջ աղմուկ էր Խաշուրիի մունիցիպալիտետի Տաշիսկարիի 32-րդ ընտրատեղամասի տարածքում, ուր կողմնակիցների հետ միասին հայտնվել էր անկախ թեկնածու Ռամազ Նոզաձեն:

Նոզաձեն պահանջում է չեղյալ համարել արդյունքները: Նրա հետ միասին ընտրատեղամաս էին այցելել «Վրացական Մարշ» շարժման անդամները:

Ընտրատեղամասում անկախ թեկնածուի ներկայացուցիչը հայտարարում է, որ ընտրատեղամասը փակվելուց հետո ձայները հաշվել են բաց դռների ետևում:

Իրավիճակը սրվելուն պես ընտրատեղամասի տարածք էր բերվել հատուկ նշանակության ջոկատը, որից հետո Ռամազ Նոզաձեն կողմնակիցների հետ միասին հեռացել է տարածքից:

 

 

Թողնել մեկնաբանություն