Ալեքսանդր Լուկաշենկո․ Զելենսկու ներկայացուցիչներին ուղիղ ասացի՝ տղանե՛ր, փոխանցեք ձեր նախագահին, եթե նա կարծում է, որ կարող է փորձել մեզ ներքաշել պատերազմի մեջ, ապա պատերազմի բնույթը կփոխվի ակնթարթորեն

19:08, 25.06.2026

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդմամբ՝ վերջերս հանդիպել է Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչների հետ։

Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչների հետ ունեցած վերջին հանդիպման մանրամասների մասին Լուկաշենկոն խոսել է Մինսկում՝ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ։

«Ոչ այնքան վաղուց Զելենսկու ներկայացուցիչներն այստեղ էին։ Ես նրանց ուղղակիորեն ասացի. «Տղանե՛ր, սա փոխանցեք ձեր նախագահին. եթե նա կարծում է, թե կարող է մեզ հետ այսպես խոսել և փորձել ներքաշել պատերազմի մեջ, նա պետք է հասկանա, որ պատերազմի բնույթն անմիջապես կփոխվի։ Այս պատերազմը լիովին տարբեր կլինի։ Ի դեպ, մենք պատասխան ստացանք՝ նախագահը և նրանք դա հասկանում են։ Այնպես որ, տղանե՛ր, եկեք պայմանավորվենք։ Մեզ անհրաժեշտ է հասնել էական համաձայնության»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նաև նշել է, որ Ուկրաինային օգտագործում են որպես սակարկության գործիք մեծ խաղում։

«Խնդիրն իրականում Ուկրաինայի մեջ չէ։ Դուք գիտեք, թե իրականում ինչումն է խնդիրը և ով ում դեմ է պայքարում ի վերջո։ Ուստի մենք պետք է լուծենք սա և առաջ մղենք մեր շահերը։ Ո՛չ Բելառուսին, ո՛չ էլ Ռուսաստանին սա [պատերազմի շարունակությունը] պետք չէ»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նմանատիպ