Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում։ Այս մաիսին տեղեկություն են տարածում օտար և ֆրանսիական լրատվամիջոցները։
Շարլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է հայ էմիգրանտերի ընտանիքում, ովքեր Ֆրանսիա են տեղափոխվել 1922 թվականին։ Շառլի մայրը հայ վաճառականի ընտանիքից էր, ով ապրում էր Թուրքիայում, իսկ հայրը Վրաստանից էր։
Վաճառվել է Շառլ Ազնավուրի 180 մլն ձայնասկավառակ, նկարահանված է 60-ից ավելի ֆիլմում, գրել է մինչև 1600 երգ։
Երգիչը 2009 թվականից զբաղեցնում էր Հայաստանի դեսպանի պաշտոնը Շվեցարիայում և ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչն էր։