Ժան Կլոդ Յունկերը բացառել է Բրեքսիթի հետ կապված բանակցությունների վերսկսման հնարավորությունը
Ժան Կլոդ Յունկերը բացառել է Բրեքսիթի հետ կապված բանակցությունների վերսկսման հնարավորությունը

Ժան Կլոդ Յունկերը բացառել է Բրեքսիթի հետ կապված բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Այս մասին Associated Press-ը գրում է եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությանը հենվելով:

«Համաձայնությունը, որին հասել ենք լավագույնն է: Սա միակ հնարավոր համաձայնությունն էր: Համապատասխանաբար, բանակցությունների վերսկսում չի ծրագրվում: Բոլորը պետք է գիտենան, որ Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու մասին բանակցությունները կրկին չեն սկսվելու»,-հայտարարել է Ժան Կլոդ Յունկերը:

Նոյեմբերի 25-ին հայտնի էր դարձել, որ Եվրամիության անդամ 27 երկրների լիդերները համաձայնել են Մեծ բրիտանիայի եվրամիությունից դուրս գալու պայմանների շուրջ: Սակայն, Թերեզա Մեյը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Բրեքսիթի համաձայնության կապակցությամբ ծրագրված դեկտեմբերի 11-ի քվեարկությունը հետաձգել է: Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերով, նա ցանկանում է համաձայնագրի ճշտման համար անց կացնել հավելյալ կոնսուլտացիաներ: