Բրիտանիան և Եվրամիությունը Բրեքսիթի շուրջ եկել են համաձայնության
Բրիտանիան և Եվրամիությունը Բրեքսիթի շուրջ եկել են համաձայնության

Բրիտանիան և Եվրամիությունը համաձայնության են եկել Բրեքսիթի շուրջ:

Տեղեկությունը հաստատել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Բորիս Ջոնսոնը Բրյուսել է մեկնում հոկտեմբերի 17-18-ին, որտեղ անցկացվելու է Բրեքսիթի հետ կապված Եվրամիության գագաթնաժողովը:

Կողմերի միջև համաձայնությունը հաստատում են նաև Եվրահանձնաժողովում:

«Արդար և հավասարակշռված համաձայնություն»,- «Թվիթերում» գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Բրիտանիայի և ԵՎրամիության միջև Բրեքսիթի առնչությամբ բանակցություններ են ընթանում 2016 թվականից ի վեր: