Զգուշացնում ենք ցույցերի կազմակերպիչներին, չանել բռնություն պարունակող հայտարարություններ և ապահովեն, որ ցույցերը չստանան բռնության տեսք. ՆԳՆ
Զգուշացնում ենք ցույցերի կազմակերպիչներին, չանել բռնություն պարունակող հայտարարություններ և ապահովեն, որ ցույցերը չստանան բռնության տեսք. ՆԳՆ

Կոչ ենք անում ցույցերի մասնակիցներին չհատել հավաքների և արտահայտման ազատության օրենքով թույլատրված շրջանակները,-այս մասին հայտարարությունը արել է ներքին գործերի նախարարությունը:

ՆԳՆ-ի լրատվությամբ, ցույցերի մասնակիցների կողմից իրավախախտման ցանկացած փաստ կանխվելու է ոստիկանության կողմից:

«Ինչպես հասարակությանը հայտնի է, Ռուսթավելիի պողոտայում ընթանում է ցույց: Զուգահեռաբար ցույց է կազմակերպվել ժամը 19:00-ին, Պուշկինի այգում:

Ներքին գործերի նախարարության պարտավորությունն է ապահովել հասարակական կարգը և պաշտպանել ցուցարարներին:

Ցույցերի մասնակիցների օրինախախտությունների վրա ոստիկանությունը արձագանքելու է համապատասխան միջոցներով: Կոչ ենք անում ցույցերի մասնակիցներին չհատել հավաքների և արտահայտման ազատության օրենքով թույլատրված շրջանակները:

Դրա հետ մեկտեղ, զգուշացնում ենք ցույցերի կազմակերպիչներին, չանել բռնություն պարունակող հայտարարություններ և ապահովեն, որ ցույցերը չստանան բռնության տեսք:

Ինչպես մի այնպես էլ երկրորդ ցույցի մասնակիցների կողմից իրավախախտման ցանկացած փորձ կանխվելու է ոստիկանության կողմից»,-ասված է հայտարարության մեջ:

Թողնել մեկնաբանություն