Զբոսաշրջության ազգային գործակալության  կազմակերպմամբ Սամեգրելոյում անց է կացվել պրեստուր
Զբոսաշրջության ազգային գործակալության  կազմակերպմամբ Սամեգրելոյում անց է կացվել պրեստուր

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, զբոսաշրջության ազգային գործակալության  կազմակերպմամբ Սամեգրելոյում անց է կացվել պրեստուր:

Տարբեր լրատվամիջոցների շուրջ 30 ներկայացուցիչներ Անակլիայում դիտել են Anchlia EchoWaves փառատոնի նախապատրաստական աշխատանքները: Լրագրողները, լուսանկարիչները և օպերատորները ներկա են գտնվել նաև «Սիսա Տուրա» ազգագրական փառատոնին: Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Զուգդիդիում գտնվող կերամիկայի արտադրամաս:

Պրեստուրի նպատակն է ծանոթանալ Սամեգրելոյի զբոսաշրջային ներուժի հետ և աջակցել ներքին զբոսաշրջությանը:

«Սամեգրելոն ունի զբոսաշրջության մեծ ներուժ: Մենք այս տուրի օգնությամբ ցանկանում ենք բարձրացնել շրջանի ճանաչողականությունը, որը կօգնի տեղացիներին ընդունել մեծ քանակությամբ զբոսաշրջիկների և ստանալ եկամուտ: