Զազայի ազատվելու կապակցությամբ ուրախ է ողջ ազգը, այժմ շատ վարկածներ կլսեք, սակայն խնդրում եմ նայեք արդյունքին. Իրակլի Ղարիբաշվիլի
Զազայի ազատվելու կապակցությամբ ուրախ է ողջ ազգը, այժմ շատ վարկածներ կլսեք, սակայն խնդրում եմ նայեք արդյունքին. Իրակլի Ղարիբաշվիլի

Բոլորս ուրախ ենք մեր Զազայի ազատվելու կապակցությամբ։ Ամբողջ ազգն է ուրախ, ողջ բնակչությունը,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Գախելաձեի ընտանիքում գտնվելու ժամանակ։

Նրա խոսքով, Զազա Գախելաձեին ազատելու համար օգտագործվել են բոլոր ռեսուրսները։

Ամբողջ բնակչությունը մեկ տարվա ընթացքում ցավաքաշում էր Զազային, շատ ուրախ եմ, որ այս օրը եկավ։ Վերջին ամիսների ընթացքում մենք ինտենսիվ աշխատում էինք։ Բոլոր ռեսուրսները օգտագործվել են բարձր մակարդակի վրա։ Ես երջանիկ եմ որ մասնակցել եմ այդ գործընթացներում, այժմ շատ վարկածներ կլսեք, սակայն խնդրում եմ նայեք արդյունքին։ Արդյունքը այն է, որ Զազան ազատ է,- հայտարարել է Ղարիբաշվիլին։