«Եվրոպայի հանրային արդարադատության կազմակերպությունը» ծրագրում է Վրաստանում բացել գրասենյակ
«Եվրոպայի հանրային արդարադատության կազմակերպությունը» ծրագրում է Վրաստանում բացել գրասենյակ

Վրաստանի նախագահը Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է «Եվրոպայի հանրային արդարադատության կազմակերպություն» միջազգային ինստիտուտի տնօրեն, Սպիրիդոն Փլորայտի հետ:

Նախագահի վարչակազմի մամլո ծառայության լրատվությամբ, կողմերը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր: Գիորգի Մարգվելաշվիլին ողջունել է Սպիրիդոն Փլորայտի նախաձեռնությունը, Թբիլիսիում «Եվրոպայի հանրային արդարադատության կազմակերպության» տարածաշրջանային գրասենյակի բացման ցանկությունը:

Սպիրիդոն Փլորայտի հայտարարությամբ, գրասենյակի նպատակն է տարածաշրջանում կրթական և գիտական ուղղությամբ եվրոպական արժեքների հաստատումն  ու տարածումն է: