Եվրամիությունը պատրաստ չէ կորոնավիրուսի պատվաստանյութերը բաժանել զարգացող երկրներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրամիությունը պատրաստ չէ կորոնավիրուսի պատվաստանյութերը բաժանել զարգացող երկրներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրամիությունը պատրաստ չէ «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութերը բաժանել զարգացող երկրներին, – այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Տեղեկատվությունը տարածում է «Դոյչե Վելեն»:

Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի խոսքով, պատվաստանյութերը չեն արտահանվի դաշինքից դուրս, քանի դեռ Եվրամիությունում ավելի լավ արտադրություն չի լինի:

Ֆոն դեր Լեյենը ընդգծեց, որ Եվրամիությունը կաջակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Կովաքս» նախաձեռնությանը, որը կնպաստի զարգացող երկրների համար պատվաստանյութերի հասանելիությանը:

Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությամբ, Եվրամիության արտադրողները աշխարհի 33 երկիր են արտահանել մոտ 41 միլիոն պատվաստանյութ, այդ իսկ պատճառով Եվրամիությունը խոշորագույն արտահանողներից մեկն է: