Եվրամիությունը պահանջում է Վենեսուելայում անցկացնել արտահերթ ընտրություններ
Եվրամիությունը պահանջում է Վենեսուելայում անցկացնել արտահերթ ընտրություններ

Եվրամիությունը պահանջում է Վենեսուելայում անցկացնել արտահերթ ընտրություններ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության  ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով, Բրյուսելն աջակցում է Վենեսուելայի խորհրդարանին, որը գլխավորում է ընդդիմության առաջնորդը:

Մոգերինիի խոսքով, վենեսուելացի ժողովուրդը պահանջում է ժողովրդավարության և սեփական ճակատագրի սահմանման ազատություն: Դրա հետ մեկտեղ, նա կոչ է արել բոլոր կողմերին, խուսափել բռնությունից և պաշտպանել մարդու իրավունքները:

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել Վենեսուելայում ժողովրդավարության վերականգնմանը, որը ըստ Սահմանադրության պետք է տեղի ունենա վստահելի, խաղաղ քաղաքական գործընթացով»,- ասվում է Եվրամիության գերագույն ներկայացուցչի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի մայրաքաղաքում երեկ անցկացված ակցիային, օրենսդրական մարմնի խոսնակը իրեն հռչակել է երկրի նախագահ:

Խուան Գուայդոյին աջակցել են. ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Կոլումբիան, Պերուն, Պարագվայը, Էկվադորը, Կոստա-Ռիկա, Գվատեմալան և Ամերիկայի պետությունների կազմակերպությունը: