Եվրամիությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում պետք է հզոր դեր խաղա. Շառլ Միշել
Եվրամիությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում պետք է հզոր դեր խաղա. Շառլ Միշել

Եվրամիությունը պետք է հզոր դերակատարություն ունենա Արևելյան գործընկերության տարածաշրջանում,- այս հայտարարությունը Եվրոպայի խորհրդի նախագահ, Շառլ Միշելը արել է Եվրամիություն-ԱՄՆ գագաթնաժողովից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին:

Լրագրողը նրան հարցրել է Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունների և հունիսի 16-ին Ժնևում նախատեսված ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին:

«Առաջին հաղորդագրությունը պարզ է: Եվրամիությունը միասնական է: Եվրամիության 27 անդամ պետությունների ներկայացուցիչները բանավեճ ունեցան Ռուսաստանի վերաբերյալ, և մենք դատապարտեցինք Ռուսաստանի անօրինական և ապակառուցողական գործունեությունը: Կարևոր է նաև, որ Եվրամիությունը հզոր դեր խաղա Արևելյան գործընկերության տարածաշրջանում, ինչպես նաև Արևմտյան Բալկաններում, որ աջակցենք այս երկրներում ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներին: ԱՄՆ-ի և այլ համախոհ երկրների հետ միասին կարևոր է արձագանքել, երբ բախվում ենք մեզ վրա ճնշում գործադրող ավտորիտար ռեժիմների: Կարևոր է նաև ունենալ ակտիվ ռազմավարություն ՝ պաշտպանելու մեր շահերը և առաջ տանելու մեր արժեքները», – հայտարարել է Շառլ Միշելը: