Եվրամիությունը 150 քաղաքացու և 38 ընկերության դեմ սահմանված պատժամիջոցները երկարաձգել է կես տարով
Եվրամիությունը 150 քաղաքացու և 38 ընկերության դեմ սահմանված պատժամիջոցները երկարաձգել է կես տարով

Եվրամիության 28 երկրների դեսպաններ համաձայնեցրել են ռուսական ընկերությունների և ՌԴ քաղաքացիների նկատմամբ սահմանափակումների երկարաձգումը։ Նշվում է, որ սահմանափակումները երկարաձգվել են ևս կես տարով։

2012 թվականից ԱՄՆ իշխանությունների և Եվրամիության երկրների կողմից Ռուսաստանի դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ են գործում։ Առաջին անգամ դրանք կիրառվեցին «Մագնիտսկիի գործի» կապակցությամբ, հետո երկարաձգվեցին և ընդլայնվեցին Ղրիմի բռնակցման և 2014 թվականին Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով։

Ավելի վաղ, փետրվարին, ՌԴ–ում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը հայտարարել էր, որ Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները հասել են ամենաստորին մակարդակին՝ սառը պատերազմի ավարտից հետո։ Էդերերը նաև հայտարարել էր, որ Եվրամիությունը մոտ ժամանակներս Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի մտցնի՝ Ուկրաինայում իրավիճակի պատճառով։