Եվրամիության երկրներ արտահանումը նվազել է, իսկ ԱՊՀ երկրներ՝ ավելացել
Եվրամիության երկրներ արտահանումը նվազել է, իսկ ԱՊՀ երկրներ՝ ավելացել

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2019 թվականի հունվար-փետրվարին ապրանքի արտահանումը կազմել է 500 միլիոն դոլլար, որը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից ավել է 13.2 տոկոսով:

Վրաստանի Եվրամիության երկրներ իրականացվել է 118.2 միլիոն դոլլարի արտահանում, որը 10.7 տոկոսով պակաս է նախորդ տարվա հունվար-փետրվարի ցուցանիշից և կազմում է երկրի ողջ արտահանման 23.4 տոկոսը:

ԱՊՀ-ի երկրներ է արտահանվել 254.8 միլիոն դոլլար ապրանք, որը 45.7 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից և կազմում է երկրի ողջ արտահանման 50.4 տոկոսը: