Եվրահանձնաժողովի որոշումը, որով Վրաստանը միացել է Եվրամիության թվային կովիդ-հավաստագրման համակարգին, գործի է դրվել այսօրվանից
Եվրահանձնաժողովի որոշումը, որով Վրաստանը միացել է Եվրամիության թվային կովիդ-հավաստագրման համակարգին, գործի է դրվել այսօրվանից

Եվրամիությունը ճանաչել է Վրաստանի թվային կովիդ-անձնագիրը։ Եվրահանձնաժողովը որոշել է Եվրամիության կողմից տրված թվային կովիդ-անձնագիրը հավասարեցնել Վրաստանի, Մոլդովայի, Սերբիայի և Նոր Զելանդիայի անձնագրին։

Համապատասխան որոշումը հրապարակվել է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում։

Այսպիսով, այս չորս երկրները, այդ թվում՝ Վրաստանը, կմիանան Եվրամիության Կովիդ-վկայականների թվային համակարգին։ Նմանապես, այս չորս երկրները կընդունեն Կովիդ-վկայականներ Եվրամիությունից ճանապարհորդների դեպքում:

«Ես ուրախ եմ տեսնել Եվրամիության համակարգին միանալուն սպասող երկրների աճող թիվը: Այսօրվա որոշմամբ հինգ մայրցամաքների 49 երկրներ և տարածքներ միացել են Եվրամիության թվային Կովիդ-անձնագրերի համակարգին։ Մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ամրապնդելու ճանապարհորդների վստահությունը Եվրամիության ներսում և դրսում անվտանգ ճանապարհորդության նկատմամբ», – ասել է արդարադատության հարցերով Եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:

Հարևանության և ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյն ասում է, որ Վրաստանը, Մոլդովան և Սերբիան միացել են Եվրամիության թվային անձնագրերի համակարգին։

«Մենք կանգնած ենք համավարակի դեմ պայքարում մեր գործընկերների կողքին և նաև շարունակում ենք միասին աշխատել՝ երկրներն անվտանգ բացելու համար։ Մենք լավ լուր բերեցինք Արևելյան գործընկերության նախարարական նիստից առաջ։ Ողջունում եմ Վրաստանին, Մոլդովային և Սերբիային թվային Կովիդ-անձնագրային համակարգին միանալու առթիվ։ Ես անհամբեր սպասում եմ, որ մեր հարևաններից շատերը հնարավորինս շուտ կմիանան դրան», – ասել է Օլիվեր Վարհեյը:

Այսօրվանից ուժի մեջ կմտնի Եվրահանձնաժողովի՝ Կովիդ-անձնագրերի ճանաչման մասին որոշումը։

Թողնել մեկնաբանություն