Ես հպարտ եմ, որ իմ նախարար լինելու օրոք երկրում կառուցվել են ամենաշատ հիդրոէլեկտրակայաններ. Կախա Կալաձե
Ես հպարտ եմ, որ իմ նախարար լինելու օրոք երկրում կառուցվել են ամենաշատ հիդրոէլեկտրակայաններ. Կախա Կալաձե

Ես իսկապես հպարտ եմ, որ երբ ես էներգետիկայի նախարար էի, իմ պաշտոնավարման ընթացքում, կառուցվել են ամենաշատ հիդրոէլեկտրակայանները, ինչը երկրի համար շատ լավ է», – այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Կախա Կալաձեն:

Ըստ նրա ՝ երկրում պետք է հնարավորինս շատ հիդրոէլեկտրակայաններ կառուցվեն, իսկ երկրի ունեցած ռեսուրսները հնարավորինս ռացիոնալ օգտագործվեն:

«Իմ դիրքորոշումն այն է, որ երկրում հնարավորինս շատ հիդրոէլեկտրակայաններ պետք է կառուցվեն: Երկրի ունեցած ռեսուրսները պետք է հնարավորինս ռացիոնալ օգտագործվեն, որպեսզի ես, դուք, մեր երկրի քաղաքացիները կախված չլինենք Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից և Հայաստանից ներմուծվող էլեկտրաէներգիայից: Սա, իհարկե, երկարաժամկետ հեռանկարում վատ է այն առումով, որ դա ուղղակիորեն կազդի մեր գրպանների վրա, քանի որ մենք ստիպված ենք վճարել բարձր սակագներ: Ուստի կարևոր է, որ մեր ռեսուրսները ճիշտ օգտագործվեն: Երբ ես էներգետիկայի նախարար էի, ես իսկապես հպարտ եմ, որ հիդրոէլեկտրակայանների մեծ մասը կառուցվել են իմ պաշտոնավարման ընթացքում, ինչը երկրի համար շատ լավ է», – հայտարարել է Կախա Կալաձեն: