Ենս Ստոլտենբերգը մարտին այցելելու է Վրաստան
Ենս Ստոլտենբերգը մարտին այցելելու է Վրաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մարտին այցելելու է Վրաստան,-այս մասին քլխավոր քարտուղարը հայտարարել է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ:

«Մարտին այցելելու եմ Վրաստան և անհամբեր սպասում եմ այդ պահին: Գիտեմ, որ Վրաստանը շատ գեղեցիկ և հյուրընկալող երկիր է: Իմ նպատակն է մեկ անգամ ևս հանդիպել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ և զրուցել համագործակցության մասին, ես ներկա եմ գտնվելու նաև ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Իմ ուղերձն է, որ մեր համագործակցությունը գնալով խորանում է, սա շատ օգտակար է ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Վրաստանի համար»,-հայտարարել է Ստոլտենբերգը: