Խուրվալեթիի բնակիչները հայտարարում են, որ տեղում ռուս զինվորականներ չեն երևացել և խնդիրներն ստեղծվում են արհեստական ձևով
Խուրվալեթիի բնակիչները հայտարարում են, որ տեղում ռուս զինվորականներ չեն երևացել և խնդիրներն ստեղծվում են արհեստական ձևով

Խուրվալեթի գյուղի բնակիչները հայտարարում են, որ խնդիրներն ստեղծվում են արհեստական ձևով և տեղում ռուս զինվորականներ չեն երևացել:

«Մեզ մոտ հանգիստ է: Խնդիրներն ստեղծվում են արհեստական ձևով, տարածեք տեղեկություն, որպեսզի Վրաստանը հանգստանա: Կարիք չկա, ոչ լրագրողների և ոչ էլ բարի կամեցողների: Ոչինչ չի կատարվում, շատ հանգիստ ենք, ինչպես եղել ենք 10 տարի, կրկին այդպես ենք: Այգիներում ունենք կովեր և ես այնտեղ ռուսների չեմ տեսել»,- հայտարարում են Խուրվալեթիում:

Խուրվալեթիի ծերանոցի ղեկավար Լոդա Սալիան տարածել էր տեղեկություն, որ օկուպացված գոտու մոտ գտնվող Խուրվալեթի գյուղի հարակից տարածքում, Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում գտնվում էին ռուս զինվորականներ:

Դրա հետ մեկտեղ, նշված տեղեկության մասին հայտարարություն էր տարածել նաև Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը: ՊԱԾ-ի հայտարարությամբ, գերատեսչությունը չի հաստատում տարածված տեղեկությունը, որ օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները գտնվում են Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում: Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս չի հաստատել ռուս զինվորականների մասին լուրը: