Խորհրդարանում այսօր լսելու են Իրակլի Ղարիբաշվիլիին
Խորհրդարանում այսօր լսելու են Իրակլի Ղարիբաշվիլիին

Այսօր, Վրաստանի խորհրդարանում «նախարարի ժամը» ձևաչափում լսելու են պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: ձևաչափով:

Պաշտպանության նախարարը օրենսդիր մարմնին ներկայացնելու է պաշտպանության նախարարության տարեկան զեկույցը: Ղարիբաշվիլին գերատեսչության ղեկավարի կարգավիճակում պատգամավորների առջև հանդես է գալու առաջին անգամ:

Արդեն հայտնի է, որ հանդիպմանը ներկա են գտնվելու խորհրդարանի անկախ պատգամավորները: Նրանց հիմնական հարցերը վերաբերում են պաշտպանության նախարարության նվազեցված բյուջեին: Անկախ պատգամավորները հետաքրքրվելու են, թե ինչպես է տեղի ունենալու մնացած բյուջեյի բախշումը:

«Եվրոպական Վրաստանը» և «Միացյալ ազգային շարժումը» շարունակում են մնալ բոյկոտի ռեժիմում և ի նշան բողոքի չեն մասնակցելու պաշտպանության նախարարի ելույթին:

Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնությանը, ապա պատգամավորները դրական են գնահատում գերատեսչության աշխատանքը: Իշխող թիմի անդամները հիմնականում հետաքրքրվելու են նախարարության ապագա պլանների մասին: