Խորհրդարանի մոտ ցուցարարների և իրավապահների միջև տեղի է ունեցել լեզվակռիվ (ֆոտոշարք)
Խորհրդարանի մոտ ցուցարարների և իրավապահների միջև տեղի է ունեցել լեզվակռիվ (ֆոտոշարք)

Խորհրդարանի մոտ ցուցարարների և իրավապահների միջև տեղի է ունեցել լեզվակռիվ:

Իրավապահները պահանջել են, որ ցուցարարները ազատեն ճանապարհի երթևեկելի մասը, որպեսզի չխանգարեն երթևեկությանը:

Դրան հաջորդել է ոստիկանների և ցուցարարների միջև վեճը:

Իրավապահները ցուցարարներին բացատրել են, որ հավաքների մասին օրենքի համաձայն, շենքի մուտքը չի թույլատրվում արգելափակվել:

Իր հերթին ցուցարարները ասում են, որ չեն խանգարել որևէ մեկին, ով ցանկացել է մտնել օրենսդիր մարմին:

Այս պահին իրավիճակը հանդարտ է: